Աստվածաշունչ մատյանից
											
													26.06.2020 | 00:01
						Ով բռնությամբ է դատ անում, նման է այն ներքինուն, որ բռնանում է կույսի կուսությանը։ Մարդ կա, որ շատախոսության պատճառով ատելի է դառնում բոլորին, մարդիկ էլ կան, որոնց բերանում խոսք չկա։ Կան որ լուռ են, քանզի չգիտեն խոսելու ժամանակը։ Իմաստուն մարդը լռում է մինչև խոսելու պահը, բայց ով անզգամ և ամբարիշտ է, առաջ է վազում։ Ով շատախոսում է, կարհամարհվի, և ով անչափ սաստում է իր խոսքով, ատելի կլինի։
 
Սիրաքի իմաստությունը 20.2-8a
						
								Մեկնաբանություններ